Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

11.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Թիվ ԵԿԴ/0783/02/15 քաղաքացիական գործի վարույթն, ըստ հայցի «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության ընդդեմ Նորայր Նորայրի Յուզբաշյանի՝ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 7 ավտոտնակը 4.485.000.0 ՀՀ դրամ գումարով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանն օտարելու, ավտոտնակի նկատմամբ Նորայր Նորայրի Յուզբաշյանի սեփականության իրավունքը դադարեցնելու և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը ճանաչելու, Նորայր Նորայրի Յուզբաշյանին նշված ավտոտնակը 2-ամսյա ժամկետում ազատելուն և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը հանձնելուն պարատավորեցնելու պահանջների մասին, վերսկսել:
2. Գործի քննությունը նշանակել 2022 թվականի հուլիսի 12-ին, ժամը 17:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):
Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ` Հ.ԶԱՐԳԱՐՅԱՆ

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` +374 511813

Էլ. փոստ`