Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ2/0728/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ ծանուցում

12.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ՍԴ2/0728/02/21 քաղաքացիական գործով
Հրապարակային ծանուցում

Պատասխանող՝ Կարինե Յուրիի Լալաբեկյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Գորիս, Գուսան Աշոտի փ., տ.19

Թիվ ՍԴ2/0728/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության՝ ընդդեմ Ժիրայր Ժորայի Լալաբեկյանի, Կարինե Յուրիի Լալաբեկյանի՝ համապարտության կարգով 3625,05 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին, ժամը` 12:00-ին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում։
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` Հեռ․ 0285 5-29-03

Էլ. փոստ`