Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ/2553/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրը

12.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Գոհար Մնացականի Կոստանյանին
/հասցե՝ Արմավիրի մարզ գ.Գետաշեն 10 փ., 13 տ./

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/2553/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հասմիկ Ռազմիկի Անտոնյանի, Գոհար Մնացականի Կոստանյանի, Գուրգեն Մնացականի Կոստանյանի և Մնացական Գուրգենի Կոստանյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը բաժանելու և դրանից բաժին բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 10:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և պստշսճ լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-30-85

Էլ. փոստ`