Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ/12313/05/21 քաղաքացիակն գործով պատասխանող Արամ Գևորգի Հունանյանին ուղղված դատական ծանուցագիր

12.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հայցվորի կողմից՝ 27.06.2022թ․ դատարան է մուտքագրվել՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն։
Հրավիրվում եք, ըստ հայցի Գևորգ Հունանյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի ընդդեմ Սուսաննա Հենրիկի Դանիելյանի, ՀՀԿԿ-ի, Արամ Գևորգի Հունանյանի՝ Երևան քաղաքի նոտար Սուսաննա Հենրիկի Դանիելյանի կողմից Արամ Գևորգի Հունանյանի ք. Երևան, Հ. Էմինի փող. 109 հասցեի գույքի ըստ կտակի ժառանգության իրավունքի գրանացամատյանում թիվ 3656 վկայագրի գրանցումը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու, այն է՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի հիման վրա ՀՀԿԿ-ում կատարված պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, որպես պատասխանող, 2022 թվականի օգոստոսի 09-ին, ժամը 10:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:

Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-28-71-00

Էլ. փոստ`