Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/33357/02/22 քաղաքացիական գործով հայտարարություն

12.07.2022

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-րդ մաս

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել քաղաք Երևան, Արցախի փողոց, շենք 8ա, թիվ 42 բնակարան հասցեում հաշվառված Գևորգ Լենդրուշի Հակոբյանը` 11.06.2002 թվականին ծնված Մարտին Գևորգի Հակոբյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջով:
Դատարանի 11.07․2022թ.-ի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ:
11.06.2002 թվականին ծնված Մարտին Գևորգի Հակոբյանի (ըստ քաղաքացիական գործում առկա տվյալների՝ Մարտին Գևորգի Հակոբյանը բնակվել է Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արցախի փողոց, շենք 8ա, թիվ 42 բնակարան հասցեում) գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին և կազմակերպություններին խնդրվում է ունեցած տեղեկությունների մասին հայտնել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:



ԴԱՏԱՎՈՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ






Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511813/431/

Էլ. փոստ`