Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/35793/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«Մեգերյան» ՍՊԸ-ին
/ՀՀ ք. Երևան, Մադոյան 9/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատական նիստ է նշանակվել 2022թ օգոստոսի 17-ին, ժամը 14:00-ին քաղաքացիական գործն ըստ հայցի Հարութ Մեգերյանի ներկայացուցիչ Անահիտ Մարտիրոսյանի ընդդեմ «Մեգերյան» ՍՊԸ-ի, «Հարութ Մեգերյան» ՍՊԸ-ի ինքնուրույն պահանջներ չներկայացնող 3-րդ անձ՝ Նարինե Դավթյանի և ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և այն արգելանքից հանելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր-2, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դահլիճ 4/:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ

Հեռ..` +374 10 511813 /408/

Էլ. փոստ`