Թիվ ՇԴ/3124/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր
13.07.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, shirak-dataran@mail.ru
ՇԴ-25-Ե
ՇԴ/3124/02/21
<<14>> հուլիսի 2022 թվական
Պատասխանող՝ Սարգիս Արթուրի Գրիգորյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մեքենավարների փողոց, տուն 42)
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Արզումանյան) վարույթում է գտնվում թիվ ՇԴ/3124/02/21 քաղաքացիական գործն ըստ Գառնիկ Ստյոպայի Պողոսյանի և Ալիսա Վարդգեսի Պողոսյանի ընդդեմ Արթուր Սերյոժայի Գրիգորյանի, Մարիետա Ստյոպայի Պողոսյանի, Ազգանուշ Արթուրի Գրիգորյանի և Սարգիս Արթուրի Գրիգորյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/3124/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2022 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 11:40-ին հրավիրվել է դատական նիստ (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, թիվ 4 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով):
Դատավորի օգնական՝ Ա. Հակոբյան
Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7
Հեռ..` 031259346
Էլ. փոստ`