Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/0945/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

15.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․Օհանյան) վարույթում է գտնվում հա. ԿԴ1/0945/02/20 քաղաքացիական գործը:
Հիմք ընդունելով այն, որ դատավարության մասնակիցը, տվյալ դեպքում հա. ԿԴ1/0945/02/20 քաղաքացիական գործով հայցվոր Վահագն Ասքանազի Ղազարյանի ներկայացուցիչ Գեղամ Հարությունի Մարգարյանին, նրա հայտնած հասցեով ուղարկված ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի <<Հակընդդեմ ապահովում կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին>> 22․12․2021 թվականի որոշումը վերադարձվել է դատարան, ապա Դատարանը դատավարական փաստաթուղթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի և 95-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով տեղադրում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
հա. ԿԴ1/0945/02/20 քաղաքացիական գործով հայցվոր Վահագն Ասքանազի Ղազարյանի ներկայացուցիչ Գեղամ Հարությունի Մարգարյանը տեղեկացվում է, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի <<Հակընդդեմ ապահովում կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին>> 22․12․2021 թվականի որոշումը և դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով։
Ի գիտություն - ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի <<Հակընդդեմ ապահովում կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին>> 22․12․2021 թվականի որոշմամբ դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ որոշել է․
<<1․ Գոհար Լյովայի Աղաջանյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի` հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, բավարարել․

1․1․ Կիրառել հակընդդեմ ապահովում՝ հայցվոր Վահագն Ասքանազի Ղազարյանին պարտավորեցնել դատարանի դեպոզիտ մուծել՝ 11 094 000․00 ՀՀ դրամ՝ որպես պատասխանող Գոհար Լյովայի Աղաջանյանի հնարավոր վնասների ապահովում։
1․2․ Վահագն Ասքանազի Ղազարյանի կողմից սույն որոշմամբ սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով, այդ մասին պատասխանողի միջնորդությունը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում վերացնել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06․05․2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։>>։

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`