Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0934/17/19 արբիտրաժային գործով դատական ծանուցագիր

15.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/0934/17/19
Պատասխանողներ` Կամո Մանասերի Ավդալյանին
Ծանուցման հասցե`ք. Երևան, Տիգրան Մեծի փողոց, 10 շենք, բն. 5
Հաշվառման հասցե` ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաք, Ավտոզավոդսկի շրջանի,
Պրեմյակովի փողոց, 24 շենք, բն. 40
Կարինե Մանասերի Ավդալյանին
Հասցե`Արարատի մարզ, գյուղ Ոսկետափ, Գևորգ Չաուշի փողոց, թիվ 3 տուն
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ <<Էքսպրես Կրեդիտ>> ՈւՎԿ ՓԲ ընկերության դիմումը` <<Հայաստանի բանկերի միություն Ֆինանսական արբիտրաժ>> հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 26.08.2019 թվականի թիվ 12-07-11/18 վճիռը պարտադիր ճանաչելու ու վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հուլիսի 26-ին, ժամը 15:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`