Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/14741/02/19 քաղաքացիական գործով պատասխանող ԱՁ Մարինե Սամվելի Ասրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

15.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Սեֆ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազնակերպություն>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ ԱՁ Մարինե Սամվելի Ասրյանի, Դավիթ Կարենի Բալոյանի, Հովհաննես Վոլոդյայի Խաչիկյանի, Անդրանիկ Խաչիկի Սարգսյանի, Ասատուր Սարդարի Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու, ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու, դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործը, ըստ հայցի <<Սեֆ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազնակերպություն>> ՍՊԸ-ի ընդդեմ ԱՁ Մարինե Սամվելի Ասրյանի, Դավիթ Կարենի Բալոյանի, Հովհաննես Վոլոդյայի Խաչիկյանի, Անդրանիկ Խաչիկի Սարգսյանի, Ասատուր Սարդարի Գրիգորյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակել 06.12.2022 թվականին, ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`