Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/33109/02/20 քաղաքացիական գործով հայցվոր <<ՅԴԿԱԴ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

15.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Ալ-Աբդալյահ գրուպ>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ <<ՅԴԿԱԴ>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Պատասխանող)` պայմանագիրը լուծելու և արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ալ-Աբդալյահ գրուպ>> ՍՊԸ-ի ընդդեմ <<ՅԴԿԱԴ>> ՍՊԸ-ի` պայմանագիրը լուծելու և արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 06.12.2022 թվականին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`