Թիվ ԵԴ/19973/02/22 քաղաքացիական գործով որպես պատասխանող Գարեգին Հարությունի Մուրադյանի դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր
16.07.2022
Պատասխանող- Գարեգին Հարությունի Մուրադյանին
/հասցե՝ ք. Երևան, Արհեստավորների 2փ., տուն 78/
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ,Մոգոե ՈւՎԿ ՍՊԸ-ի` ի դեմս լիազոր ներկայացուցիչ Հարություն Բալյանի, ընդդեմ Գարեգին Հարությունի Մուրադյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին ,
Հայտնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում /հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162ա/
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վճռի հրապարակման օր նշանակված է 2022 թվականի սեպտեմբերի 1-ին, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում:
Ձեր միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող եք ներկայացնել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Թիվ ԵԴ/19973/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու փող., 162ա շ.
Հեռ..` 010576631
Էլ. փոստ`