Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/3046/02/21 քաղաքացիական գործով հայցվոր <<Մեծանց Վանատուր>> ՍՊԸ-ին ուղղված դատական ծանուցագիր

21.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ


Հրավիրվում եք, ըստ հայցի <<Մեծանց Վանատուր>> ՍՊԸ-ի ընդդեմ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի, <<Բի Էս Թի>> ՍՊԸ-ի` գույքը հանձնելու մասին պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես հայցվոր կողմ, 2022 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:

Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-28-71-00

Էլ. փոստ`