Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34223/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/34223/02/20
Հայցվոր՝ Սուսաննա Ավետիսյանին
ՀՀ, ք. Երևան, Ն. Զարյան 3 շենք, բն. 42
Հայցվորի ներկայացուցիչ՝ Նարեկ Գասպարյանին
Ք.Երևան, Կիևյան 1/1
Պատասխանողներ՝ ՀՀ ԴԱՀԿ ծառայությանը
Ք.Երևան, Հալաբյան 41Ա
Գևորգ Ղազարյանին
ՀՀ, Մասիս, գ. Այնթապ, 10 փողոց, տուն 1
Երրորդ անձ՝Գեղամ Հարությունյանին
ՀՀ , Արարատի մարզ, Նոր Խարբերդ 1 փող., 2շ., բն. 5
Գևորգ Ղազարյանի ներկայացուցիչ՝ Կարինե Սիմիդյանին
Ք.Երևան, Գ.Նժդեհի 48/1
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սուսաննա Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, Գևորգ Ղազարյանի, երրորդ անձ Գեղամ Հարությունյանի՝ 27.11.2020 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայնագիրը չկնքված ճանաչելու և դրա հիման վրա Գևորգ Ղազարյանի անվամբ կատարված պետական գրանցումը, 19.01.2021 թվականին Գևորգ Ղազարյանի և Գեղամ Հարությունյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը, նշված պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումն որպես հետևանք անվավեր ճանաչելու ՝ անշարժ գույքն ի սեփականություն նախկին սեփականատերերին հանձնելու պահանջների մասին :
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 16:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան





Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`