Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0438/02/22 քաղաքացիական գործով պատասխանող «Սպիտակ-Ֆերմեր» ԳԱՀՀԿ-ի տնօրենին ուղղված դատական ծանուցագիր

21.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«Սպիտակ-Ֆերմեր» ԳԱՀՀԿ-ի տնօրենին
/Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Սպիտակ, Երևանյան 24/

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ա.Մկոյան, վարույթ է ընդունել հայցադիմումն ըստ «Վեոլիա Ջուր» ԳԱՀՀԿ-ի հայցի ընդդեմ Ձեր ընկերության 472,240.68 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին և որոշում կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննվելու մասին: Եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022 թվականի օգոստոսի 19-ին դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատարավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`