Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/44796/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/44796/02/19
Հայցվոր ՝ <<ԷՍ էՌ>> ՍՊԸ-ին
/ՀՀ, ք. Երևան, Հաղթանակի 1-ին փողոց, 1/1/
Հայցվորի ներկայացուցիչ՝ Արթուր Մարտիրոսյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 1թ., 36շ., բն.19/
Պատասխանող՝ Էլմիրա Բադալյանին
Պատասխանող՝ Անդրանիկ Անտոնյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն , 4-րդ թաղամաս, 46/10շ., բն. 10/
Պատասխանող՝ Էմմա Անտոնյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն , 4-րդ թաղամաս, Հրշ., Հանրակացարան , բն. 10/
Պատասխանող՝ Ռուբիկ Անտոնյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն , 4-րդ թաղամաս, 46/10շ., բն. 10/
Պատասխանող՝ Արամ Անտոնյանին
/ՀՀ, Արարտի մարզ, գ. Վերին Արտաշատ, Գնունու 26/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Էս Էռ>>ՍՊԸ-ի ընդդեմ Անդրանիկ Անտոնյանի, Էլմիրա Բադալյանի, Ռուբիկ Անտոնյանի, Էմմա Անտոնյանի, Արամ Անտոնյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 11:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան




Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`