Գործ թիվ ԵԴ/18270/02/22 <<22>> հուլիսի 2022թ. Քաղաքացիական գործով Պատասխանող՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան փ 66 ա շ
22.07.2022
Գործ թիվ ԵԴ/18270/02/22
<<22>> հուլիսի 2022թ.
Քաղաքացիական գործով
Պատասխանող՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ, Երևան, Աբովյան փ 66 ա շ
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 22.04.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա.):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Հալաբյան 41ա. հասցեով):
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆԻ ԹԵԼՈՒՆՑ
Հասցե` Հալաբյան 41ա
Հեռ..` +37410 511-813
Էլ. փոստ`