Թիվ ԵԴ/30107/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացում
25.07.2022
Լիլիթ Սամվելի Գալստյանին
/ ք. Երևան, Նալբանդյան փ., տուն 37/35/
Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը.
Հայտնվում է, որ թիվ ԵԴ/30107/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Լիլիթ Սամվելի Գալստյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին՝ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ ք.Երևան, Մ. Խորենացի 162 Ա հասցեում ՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վերը նշված քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022 թվականի հոկտեմբերի 21-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:
Դատավոր՝ Լիզա Գրիգորյան