Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/0018/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

25.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Պատասխանող՝ Կարեն Գառնիկի Անանյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Խանջյան 1/37 )



Ըստ հայցի << Անիվ >> ՈՒՎԿ ՍՊԸ-ի ընդդեմ Ա/Ձ Ժորա Գառնիկի Անանյանի, Գառնիկ Ջահանի Անանյանի, Կարեն Գառնիկի Անանյանի և Հայկ Անաստասի Բեգլարյանի՝ համապարտության կարգով գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, 12.07.2022 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն՝ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին:
Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 03-ին, ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ) հրավիրել դատական նիստ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ`

ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա. ԵՍԱՅԱՆ

Հասցե` ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` 026827112

Էլ. փոստ`