Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 22-206-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Մելիք Խորենի Բաղդասարյանին (հասցե՝ մ. Արմավիր, հ. Արմավիր, Շահումյան փողոց,տ. 41)

25.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագնձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներ

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է օգոստոսի 03-ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-695 հեռախոսահամարին:

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50

Հեռ..` 010-511-695

Էլ. փոստ`