Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/1083/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

26.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,

Հա. ԿԴ1/1083/02/18 քաղաքացիական գործով
Երրորդ անձ ` Լիռա Յուրիի Դանիելյանին
/ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Գետարգել, Հ․ Վերդյան փողոց, 1-ին շենք, բնակարան 8/


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Ռուզան Արտյուշի Մարաբյանի ընդդեմ Սիրակ Գևորգի Խաչատրյանի, Աշոտ Ռազմիկի Դանիելյանի, երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի, ՀՀ Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդգար Մակարյանի, Լիռա Յուրիի Դանիելյանի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջի վերաբերյալ հա. ԿԴ1/1083/02/18 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 22․09․2022թ․, ժամը ՝ 12:00-ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:

Դատավոր Ա. Օհանյանի օգնական՝ Ն.ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`