Թիվ ԿԴ/1396/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում
26.07.2022
Հա. ԿԴ/1696/02/22 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Արա Դավիթի Մարտիրոսյանին
/ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Եղվարդ, Թումանյան փող., 20 տուն/
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Գոհար Դավիթի Ավագյանի ընդդեմ Արա Դավիթի Մարտիրոսյանի և Նելլի Դավիթի Դավթյանի՝ փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, հա. ԿԴ/1696/02/22 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 06․10․2022թ․, ժամը՝ 12:00-ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատավոր Ա. Օհանյանի օգնական՝ Ն.ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1
Հեռ..` +374-226-4-51-56
Էլ. փոստ`