Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/1011/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Հայկ Գևորգի Կիրակոսյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

26.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս և 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Հայկ Գևորգի Կիրակոսյանին
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք .Վաղարշապատ, Արագածի զնգ., 2/33

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/1011/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Արևիկ Սմբատի Հովհաննիսյանի ընդդեմ Դավիթ Հովհաննեսի Մարտիրոսյանի, Արտակ Սամվելի Հակոբյանի, Նորիկ Գևորգի Մալխասյանի, Էրիկ Պարսամի Մելքոնյանի, Ազատ Հովհաննեսի Մարտիրոսյանի, Հայկ Գևորգի Կիրակոսյանի, Անթառամ Արամի Ծաղոյանի, Ցողիկ Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի և Արման Բարսեղյանի՝ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված տրանսպորտային միջոցների 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և տրանսպորտային միջոցների օտարման գործարքներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Հայկ Գևորգի Կիրակոսյանին (Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Վաղարշապատ, Արագածի զնգ., 2/33), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Դուք տեղեկացվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 08-ին ժամը 15:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`