Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԱԴ/0882/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման մասին

26.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Էդգար Կարապետի Խաչատրյան ԱՁ-ին
Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ագարակ, 2փ, 33տ.

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Էդգար Կարապետի Խաչատրյան ԱՁ-ից, Հարություն Ռոբերտի Յանդյանից, Կարապետ Խաչատուրի Խաչատրյանից, Սահանուշ Վարդանի Մելիքյանից և Խաչատուր Կարապետի Խաչատրյանի՝ գումար բռնագանձելու, բռնագանձումը գրավադրված և պատասխանողներին պատկանող անձնական գույքերի և դրամական միջոցների վրա տարածելու պահանջների մասին:
Թիվ ԱՐԱԴ/0882/02/22 քաղաքացիական գործով 12.08.2022 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասով, Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 12.08.2022 թվականին ՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, միաժամանակ հայտնվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ք. Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Ապարանի,Գայի 25)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ծանոթություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները և դրանք չկատարելու իրավական հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Նույն օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե եզրափակիչ դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր կարգով, կամ դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայցը, ապա որոշում է կայացվում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին:
Նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման կայացման դեպքում դատարանը գործի քննությունն իրականացնում է այն պահից, երբ կայացվել էր արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ԱԼԵՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`