Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ/4938/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրը

27.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Միշա Ահմադի Ֆարիզյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ գ.Երասխահուն)

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/4938/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Ավետիս Համլետի Ավետիսյանի ընդդեմ Ահմադ Ալիի Ֆարիզյանի, Գոգե Ուսոյի Ախմեյանի, Միշա Ահմադի Ֆարիզյանի, Գևորգ Ահմադի Ֆարիզյանի, Թամարա Սիաբանդի Ֆարիզյանի և Թելա Միշայի Ֆարիզյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 05-ին, ժամը 10:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ` անձը հաստատող փաստաթղթով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-30-85

Էլ. փոստ`