Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ/6441/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրը

28.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Ավետիս Վարդանի Մանուկյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ, Փարաքար, գ.Թաիրով Վ.Մամիկոնյան փ., 7 տ.)

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/6441/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ինեկոբանկ>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ավետիս Վարդանի Մանուկյանի, Գայանե Գևորգի Մանուկյանի, Համլետ Վարդանի Մանուկյանի և Գևորգ Վարդանի Մանուկյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը բաժանելու և դրանից բաժին բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ համասեփականատերերի կողմից պարտապանի բաժինը գնելու առաջարկությունից հրաժարվելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 16:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ապահովվել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-30-85

Էլ. փոստ`