Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/0077/04/14 սնանկության գործով գրություն:

28.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-դ մաս

Ա/Ձ Ալեքսանդր Պետրոսյանին
ՀՀ, Արարատի մարզ, գ․ Նորաշեն


ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա․Հովհաննիսյանի վարույթում է քննվում ԱՎԴ/0077/04/14 սնանկության գործն ըստ ՀՀ ՖՆ Արտաշատի ՏՀՏ դիմումի ընդդեմ Ա/Ձ Ալեքսանդր Պետրոսյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Սնանկության դիմումը դատարանի 27․06․2014թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ։
Տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Առարկությունը կարող է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2, հեռախոս՝ 094-94-93-02, էլ.փոստ՝ snank-dataran@mail.ru/։

Դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատավորի օգնական՝ Լուիզա Ալիփյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37494949302

Էլ. փոստ`