Թիվ ԱՐԴ/2276/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրը
29.07.2022
Պատասխանող՝ Կարեն Բաբկենի Երեմյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ գ.Աղավնատուն, Կամո փ., 15 տ.)
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/2276/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<<<Ֆինքա>> ունիվերսալ վարկային կազմակերպություն>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Կնյազ Անդրուշի Շաղոյանի, Տանյա Ռուբենի Շաղոյանի, Խաթուն Ավետի Վահանյանի, Սեյրան Էլբակի Հարությունյանի և Կարեն Բաբկենի Երեմյանի՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 11:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ` անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:շ
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հասցե` ք. Էջմիածին Կամո 15
Հեռ..` +374 231 5-30-85
Էլ. փոստ`