թիվ ԳԴ/0325/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Հուսիկ Մագիտոնի Աթոյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
29.07.2022
Քաղաքացիական գործով պատասխանող
Հուսիկ Մագիտոնի Աթոյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն, 1 փ., տուն 4
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն, 2 փ., տուն 30
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0325/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հուսիկ Մագիտոնի Աթոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Հուսիկ Մագիտոնի Աթոյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն, 1 փ., տուն 4, Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն, 2 փ., տուն 30), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«մերժված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0325/02/22 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022 թվականի օգոստոսի 22-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ