Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/0929/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

29.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5 29 03

Գործ ՍԴ/0929/02/22
27 Հուլիսի 2022թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

պատասխանող` Ստեփան Գենադիի Ավետյանին
ք․ Քաջարան, Ձագեձոր 1 թաղ․, տ․28
ք. Քաջարան, Ձագիկավան 1 թաղ․, տ․28

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ/0929/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության՝ ընդդեմ Ստեփան Գենադիի Ավետյանի՝ 644327,4 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Միաժամանակ որոշվել է կիրառել պարզեցված վարույթ:
Նշված որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել է 29.07.2022թ., սակայն դատարանի 29.07.2022 թվականի որոշմամբ եզրափակիչ դատական ակտի հրապարկման օրը փոփոխվել և սահմանվել է 22.08.2022 թվականին:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Կապանի նստավայր՝ ք. Կապան, Մ.Ստեփանյան 3/2:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
* Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը փաստացի ստացված չլինելու դեպքում սույն ծանուցման 1-ին և 2-րդ կետերում նշված դատավարական ժամկետները հաշվարկվում են դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրվան հաջորդող օրվանից։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`