Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/294651/02/22 քաղաքացիական գործով պատասխանող <<Մոբիս>> ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

29.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Կիա Քորփորեյշն>> բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ <<Մոբիս>> ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Պատասխանողին)՝ ապրանքների ներմուծումը և մաքսազերծումը դադարեցնելը պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. <<Կիա Քորփորեյշն>> բաժնետիրական ընկերության ընդդեմ <<Մոբիս>> ՍՊ ընկերության՝ ապրանքների ներմուծումը և մաքսազերծումը դադարեցնելը պարտավորեցնելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`