Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ ԵԴ/21447/02/22

29.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս, 95-րդ հոդվախ 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am

№ ԴԴ-20/Ե-
Գործ ԵԴ/21447/02/22
<<27>> հուլիսի 2022թ.


Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ


Պատասխանող՝ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊ ընկերությանը
/ք.Երևան, Շիրակի փող., 2 ՕԲ, 26 բն./

Երրորդ անձ՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպությանը
/ք.Երևան, Հանրապետության 22, տարածք 2/

Երրորդ անձ՝ <<Դիեքս փորձագիտական կենտրոն>> ՍՊ ընկերությանը
/ք.Երևան, Ն. Ադոնցի 10/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 08.06.2022թ. որոշմամբ վարույթ է ընդունվել <<Երկրապահ կամավորականների միություն>> հասարակական կազմակերպության ընդդեմ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊ ընկերության, երրորդ անձինք՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության, <<Դիեքս փորձագիտական կենտրոն>> ՍՊ ընկերության՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի 12.02.2022 թվականի թիվ Բ22 5012 ԿՀ եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 27.07.2022թ. որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` (010) 20-97-01

Էլ. փոստ`