Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0156/16/21 դատական հանձնարարությամբ Մարտիրոս Արմենակի Մկրտչյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), ծանոթանալով Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքի դատական կատարածուների կողմից ներկայացված` Մարտիրոս Արմենակի Մկրտչյանի վերաբերյալ դատավարական փաստաթղթերը հանձնելու վերաբերյալ դատական հանձնարարությանը,


ՈՐՈՇԵՑ

1. Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքի դատական կատարածուների կողմից ներկայացված` Մարտիրոս Արմենակի Մկրտչյանին դատավարական փաստաթղթերը հանձնելու մասին դատական հանձնարարությունն ընդունել վարույթ:
2. Դատական հանձնարարությունով հրավիրել դատական նիստ 06.09.2022 թվականին, ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`