Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/4301/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Ռուբիկ Հրանտի Պողոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով ըստ հայցի Ռոման Ռուբիկի Պողոսյանի և Լուսինե Ռուբիկի Պողոսյանի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ Ռուբիկ Հրանտի Պողոսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժին առանձնացնելու, բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,

ՈՐՈՇԵՑԻ

1. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Ռոման Ռուբիկի Պողոսյանի և Լուսինե Ռուբիկի Պողոսյանի ընդդեմ Ռուբիկ Հրանտի Պողոսյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժին առանձնացնելու, բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջների մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել դատական նիստ` 06.09.2022 թվականին, ժամը 12:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`