Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17335/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Հայկանուշ Սուրենի Եսայանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Արման Արմենի Եսայանի, Արմեն Բարսեղի Եսայանի, Հայկանուշ Սուրենի Եսայանի, Վրեժ Արմենի Եսայանի, Բարսեղ Արմենի Եսայանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)` անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու, դատաքննության նշանակելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲԸ- ընդդեմ Արման Արմենի Եսայանի, Արմեն Բարսեղի Եսայանի, Հայկանուշ Սուրենի Եսայանի, Վրեժ Արմենի Եսայանի, Բարսեղ Արմենի Եսայանի` անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակել 13.09.2022 թվականին, ժամը 14:10-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`