Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/4766/02/19 դատական ծանուցագիր

30.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՇՄ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՇԴ/4766/02/19
29.07.2022թ.
ՇԴ25-------

Դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Արմինե Արամի Մուրադյանին
ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Ախուրյանի խճուղի 10/9

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/4766/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Արսեն Միշայի Ղազարյանի ընդդեմ Արմինե Արամի Մուրադյանի, իրավասու Գյումրի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը նշանակված է 20.09.2022 թվականին, ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Գյումրի, Անկախության հր. 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի օգնական` Ա. Հախվերդյան

Հասցե` ՀՀ ՇՄ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312-5-85-59

Էլ. փոստ`