Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/14439/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Աննա Ումրշատի Ավագյանին ուղղված դատական ծանուցագիր:

30.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայտնում եմ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՙԱմերիաբանկ՚ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Աննա Ումրշատի Ավագյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը (որում առկա էր հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը, կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին պարզաբանումը, հայցադիմումի օրինակը և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճեները) ետ են վերադարձվել դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ նշված դատավարական փաստաթղթերն ուղարկվել են նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Որպես գործին մասնակցող անձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` Դուք իրավունք ունեք.
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուց և Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին ուղարկվելուց հետո 15-րդ օրը Դուք համարվում եք ծանուցված:
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Դուք ծանուցվում եք նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում (հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10) դեպոնացված լինելու մասին, որոնց կարող եք ծանոթանալ սույն ծանուցման տեղադրման պահից տասնհինգօրյա ժամկետում:
Միաժամանակ հայտնում եմ, որ հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշման համաձայն` դատական ակտը կհրապարակվի 2022թ. օգոստոսի 5-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.datalex.am):

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 010240833

Էլ. փոստ`