Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/3952/02/22 քաղաքացիական գործով պատասխանողներՄիքայել Կտրիչի Սարդարյանի և Գառնիկ Գագիկի Հարությունյանին ուղղված դատական ծանուցագրեր

31.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հայցվորի կողմից՝ 28.07.2022թ․ դատարան է մուտքագրվել՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն։
Հրավիրվում եք, ըստ հայցի <<ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ>> ՍՊԸ-ի ընդդեմ Միքայել Կտրիչի Սարդարյանի և Գառնիկ Գագիկի Հարությունյանի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջի մասին, որպես հայցվորի ներկայացուցիչ, 2022 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 16:40-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:

Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-28-71-00

Էլ. փոստ`