Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7638/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ-2 նստավայր՝ ք.Երևան,Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԵԴ/7638/02/19
<<01>> օգոստոսի 2022թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Նարեկ Տոնոյանին
/ՀՀ, ք.Երևան, Ն.Շենգավիթ 13փող., 32/2 /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Գայանե Սասունիկի Ավետիսյանի ընդդեմ Սոֆիա Սամսոնի Հովսեփյանի, Նարեկ Աշոտի Տոնոյանի, Վազիր Միրոյի Սուլեյմանովի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Ալվարդ Պետրոսյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով ք.Երևան, Ներքին Շենգավիթ 13 փողոց 32 հասցեում գտնվող 80.6քմ ինքնակամ կառույցով ծանրաբեռնված 95.4քմ հողամասի նկատմամբ Գայանե Սասունիկի Ավետիսյանի սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք Երևանի պետական նոտար Ա.Մելքոնյանի կողմից 25.12.1998թ. Սոֆիա Սամսոնի Հովսեփյանին տրված թիվ 3367 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /ժառանգական գործ՝ 2994, գրանցված է սեղանամատյանում՝ 3564/ և Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանի կողմից Սոֆիա Սամսոնի Հովսեփյանին 27.12.2017թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /ժառանգական գործ՝ 151, գրանցված է սեղանամատյանում՝ 8878/ անվավեր ճանաչելու, նշված ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա Սոֆիա Սամսոնի Հովսեփյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչել, Սոֆիա Սամսոնի Հովսեփյանի և Նարեկ Աշոտի Տոնոյանի միջև 04.12.2018թ. հ.13821 առուվաճառքի պայմանագիրը՝ վավերացված Երևան նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի կողմից, և դրա հիման վրա Նարեկ Աշոտի Տոնոյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք Սոֆիա Սամսոնի Հովսեփյանի և Վազիր Միրոյի Սուլեյմանովի միջև ՀՀ, ք.Երևան, Ն.Շենգավիթ 13 փողոց 32 հասցեի 23.08.2019 թվականի հ.167 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 28.08.2019 թվականին Վազիր Միրոյի Սուլեյմանովի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 11:40-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ 16.08.2022 թվականին հրավիրված դատական նիստը տեղափոխվել է Դատարանի աշխատանքի արդյունավետ կազմակերպման անհնարինությունից ելնելով:

Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`