Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/53909/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցում

01.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ
ԵԴ/53909/02/21
9.1/Ե-
«29» հուլիսի 2022թ.

Պատասխանող՝ Զավեն Գուրգենի Գրիգորյանին
/ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 16 շենք, 12 բնակարան/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Ստեփան Արմենի Աթոյանի ընդդեմ Զավեն Գուրգենի Գրիգորյանի՝ գործարքը վավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/53909/02/21 քաղաքացիական գործով 29.07.2022 թվականին, ժամը 15:00-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 11.10.2022 թվականին, ժամը 12:30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԶԱԽԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 1051 18 13

Էլ. փոստ`