Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/35410/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ՝
ԵԴ/35410/02/20

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

«Լեգելատա» ՍՊ ընկերությանը
/ք.Երևան, Վ. Սարգսյան 26/1, 412 սենյակ/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի՝ ըստ հայցի Մարիա Սարգսի Սարգսյանն ընդդեմ «Բրենդոն» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի «Բրենդոն» ՍՊ ընկերությունն ընդդեմ Մարիա Սարգսի Սարգսյանի և «Լեգելատա» ՍՊ ընկերության՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը չկնքված համարելու և որպես հետևանք 14.12.2020թ-ին կնքված պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (ներկայանալու վայրը՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա, 11-րդ հարկ, ներկայանալու ժամանակը՝ 2022թ օգոստոսի 02-ին, ժամը 12:00-ին), որպես պատասխանող։

Խնդրում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։

Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`