Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ3/0877/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

01.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Ժորա Գուրգենի Պետրոսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Աստղաձոր, 34 փող., 13 տուն


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Կարինե Հրաչիկի Մկրտչյանի, Ժորա Գուրգենի Պետրոսյանի, երրորդ անձինք՝ Գուրգեն Նորիկի Պետրոսյանի և Անի Գուրգենի Պետրոսյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանների բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարությունների միջոցով վաճառելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Ժորա Գուրգենի Պետրոսյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Աստղաձոր, 34 փող., 13 տուն) և երրորդ անձ Անի Գուրգենի Պետրոսյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Աստղաձոր, 51 փող., 11 տուն), սակայն ծրարները վերադարձվել է դատարանին:


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ


Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` 0262-4-48-47

Էլ. փոստ`