Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0021/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

01.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Հրահատ Էդվարդի Հարոյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Արծվանիստ, 6 փող., 2 նրբ., 1 տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Էդվարդ Աղաբեկի Հարոյանի, Արևիկ Վարազդատի Հարոյանի և երրորդ անձինք՝ Հրահատ Էդվարդի Հարոյանի և Տարոն Էդվարդի Հարոյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանների բաժիններն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարությունների միջոցով վաճառելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արևիկ Վարազդատի Հարոյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Արծվանիստ, 6 փող., 2 նրբ., 1 տուն), երրորդ անձինք Հրահատ Էդվարդի Հարոյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Արծվանիստ, 6 փող., 2 նրբ., 1 տուն) և Տարոն Էդվարդի Հարոյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Արծվանիստ, 6 փող., 2 նրբ., 1 տուն), սակայն ծրարները վերադարձվել է դատարանին:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ





Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` 0262-4-48-47

Էլ. փոստ`