Թիվ ԵԴ/22807/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Սոս Սերժիկի Սահակյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
01.08.2022
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև` Դատարան), քննարկելով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Բանկ) ընդդեմ Սոս Սերժիկի Սահակյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,
ՈՐՈՇԵՑԻ
1. Քաղաքացիական գործն, ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Սոս Սերժիկի Սահակյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակել 27.09.2022 թվականին, ժամը 14:20-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`