Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Գայանե Բենյամինի Առուստամյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Արտակ Հայկազի Զեյնալյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող), երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյանի (այսուհետ նաև՝ Երրորդ անձ)՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Հայկազի Զեյնալյանի ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյանի՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 27.09.2022 թվականին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`