Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0024/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

01.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով երրորդ անձ
Սյուզաննա Սերգեյի Մանուկյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ծովինար, 1 թղմ., 3 փող., 30 տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Սերգեյ Արարատի Մանուկյանի, Օսան Հարությունի Առաքելյանի, երրորդ անձինք՝ Սյուզաննա Սերգեյի Մանուկյանի, Նադեժդա Սերգեյի Մանուկյանի և Արարատ Սերգեյի Մանուկյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանների բաժիններն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարությունների միջոցով վաճառելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Օսան Հարությունի Առաքելյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ծովինար, 1 թղմ., 3 փող., 30 տուն), երրորդ անձինք Սյուզաննա Սերգեյի Մանուկյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ծովինար, 1 թղմ., 3 փող., 30 տուն) և Նադեժդա Սերգեյի Մանուկյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ծովինար, 1 թղմ., 3 փող., 30 տուն), սակայն ծրարը վերադարձվել է դատարանին:



Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` 0262-4-48-47

Էլ. փոստ`