Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0309/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

01.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով երրորդ անձ
Լիլիթ Ներսիկի Կիրակոսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ձորագյուղ, 12 փող., 71 տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Բավական Վոլոդյայի Կիրակոսյանի, երրորդ անձինք՝ Ներսիկ Վաչականի Կիրակոսյանի, Անահիտ Ներսիկի Կիրակոսյանի, Սասուն Ներսիկի Կիրակոսյան և Լիլիթ Ներսիկի Կիրակոսյանի` պարտքը մարելու համար ՀՀ Գեղարունիքի մարզի Ձորագյուղ համայնքի տնամերձ հողամասից պատասխանողի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պարտապանների հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Բավական Վոլոդյայի Կիրակոսյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ձորագյուղ, 12 փող., 71 տուն), երրորդ անձինք Ներսիկ Վաչականի Կիրակոսյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ձորագյուղ, 12 փող., 71 տուն), Անահիտ Ներսիկի Կիրակոսյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ձորագյուղ, 12 փող., 71 տուն), Սասուն Ներսիկի Կիրակոսյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ձորագյուղ, 12 փող., 71 տուն) և Լիլիթ Ներսիկի Կիրակոսյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ձորագյուղ, 12 փող., 71 տուն), սակայն ծրարները վերադարձվել են դատարանին:




Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` 0262-4-48-47

Էլ. փոստ`