Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՎԴ/2821/02/19 քաղաքացիական գործով

02.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/2821/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
պատասխանող՝ Արմինե Սամվելի Մանուկյանին
Հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Ոստան, Անդրանիկի փ., 5 տ.



ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն հայցի Ռոբերտ Արամայիսի Մերվազյանի իրավահաջորդ Զեփյուռ Մերվազյանի ընդդեմ Սամվել Սեմարի Հակոբյանի, Անուշ Սերյոժայի Մանուկյանի, Արմինե Սամվելի Մանուկյանի, Արմեն Սամվելի Հակոբյանի, Գրիգոր Սամվելի Հակոբյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Ոստան, Անդրանիկի փ., 5 տ. հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ ՙտեղափոխված՚ նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2022 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 09:45-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին՚ որոշումները, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`