Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/17094/02/22 քաղաքացիական գործով պատասխանող <<ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՋԵՔՏՍ>> ՍՊԸ-ին ուղղված դատական ծանուցագիր

02.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հայցվորի կողմից՝ 01.06.2022թ․ դատարան է մուտքագրվել՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն։
Հրավիրվում եք, ըստ հայցի <<ՅՈՒԹԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ>> ՍՊԸ-ի հայցադիմումին ընդդեմ <<ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՋԵՔՏՍ>> ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին, որպես պատասխանող, 2022 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 10:40-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:

Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-28-71-00

Էլ. փոստ`