ԹԻՎ ԱՎԴ2/2206/02/21 քաղաքացիական գործո
03.08.2022
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԹԻՎ ԱՎԴ2/2206/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
պատասխանող՝ Աբրահամ Հովհաննեսի Գրիգորյանին
Հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Դարակերտ, Հ. Միրզոյան փ., հող. 10
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ2/2206/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Գևորգի Սիմոնյանի ընդդեմ Աբրահամ Հովհաննեսի Գրիգորյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Դարակերտ, Հ. Միրզոյան փ., հող. 10 Հասցեով, ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙչպահանջված՚ նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 08-ին, ժամը 12:00-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ որոշումները և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +37423522387
Էլ. փոստ`